Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք
Dec 15, 2020
1 min read

Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։ Հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները:




Comments