top of page

ՀՅԴ երիտասարդները փակել են Նալբանդյան փողոցը

Jun 10, 2021
1 min read


ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության անդամները փակել են Կառավարության շենքին հարակից Նալբանդյան փողոցը: Նրանք դա արեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

Երիտասարդները վանկարկում էին. «Ոստիկանության գործողությունները չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից»:

Ոստիկանները նախ շարքով կանգնեցին փողոցը փակած երիտասարդների դիմաց, ապա սկսեցին բերման ենթարկել նրանց՝ բացելով փողոցը:

 
 
 

Comments


bottom of page