ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
Apr 30, 2021
1 min read

«Հաշվի առնելով Նիկոլին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։
Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։




Comments