top of page

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Mar 12, 2021
1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ և ԳնդեվազՋերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
 

Comments


bottom of page