ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Jun 20, 2019
1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը: Դեսպան Ուռիոլաբեիտիան իր հերթին անդրադարձել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին:




Comments