top of page

ՀՀ-ում կարդիականացվեն ՊՆ ՍՈՒ-25 ինքնաթիռները

Aug 23, 2020
1 min read

Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր։

«Համաձայնագրով սահմանվում է, որ հանրապետության ռազմական գերատեսչության 4 ՍՈՒ-25 ինքնաթիռները կարդիականացվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։ Համաձայնագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում: Նա արդեն իսկ այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։





 
 
 

Comments


bottom of page