top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելեց Հայկական PR դպրոց


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելեց Հայկական PR դպրոց: Հանդիպման ընթացում նա խոսեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքների, հանրային հաղորդակցության ոլորտի իրենց ռազմավարության, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունների մասին: Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը նրան հանձնեց Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը:

«Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին ներկայացրեցի մեր աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում մեր ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:

PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևոր հարցեր բարձրացրին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը: «Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար»,- նշեց Թաթոյանը:




practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page