top of page

Հետ է վերադարձվել Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքը. ԱՀ ՊԲ

Oct 7, 2020
1 min read


ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Ներկա պահին մարտական գործողություններն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

 
 
 

Comments


bottom of page