Հավաք-խորհրդակցություն 1-ին զորամիավորումում
Jun 26, 2020
1 min read

Հունիսի 26-ին 1-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման և ենթակա զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հետ: Քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների արդյունավետ ինտեգրման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր:




Comments