top of page

Հաստատվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, մահվան` 32 դեպք

Oct 21, 2021
1 min read

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288906 դեպք, որոնցից 257352-ը` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24409 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.940.194 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 14.928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Ունենք 827 առողջացած, 32 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:

 
 
 

Comments


bottom of page