top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հասարակությանն ասե՛ք ճշմարտությունը. PR մասնագետը քայլեր է ներկայացրել, որոնք կօգնեն վարչապետին


ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Քայլեր, որոնք կօգնեն վարչապետին.

Ամենամեծ ստերն ասվում են պատերազմի և որսի ժամանակ։

Հասարակությանն ասե՛ք ճշմարտությունը։

Ստիպե՛ք ԱԺ քաղաքական մեծամասնությանը գնալ ԱԺ և անել իրեն վերապահված գործը։

Հասարակության կողմից ամենամեծ վստահություն ունեցող երկրի ղեկավարը պետք է դուրս գա հրապարակ և առերես խոսի հանրույթի հետ։

Ձեր հարցազրույցներն ու ուղիղ եթերներն գնալով ավելի շատ հարցեր են առաջացնում և կրթված, գրագետ հանրույթի մոտ ձևավորվում է հանրային կարծիք, որ դուք կոմպետենտ չեք և չեք կարող երկիր ղեկավարել։

Այն թեզերը, որոնք այսօր տարածվում են Ձեր շրջապատի և կեղծ օգտատերերի կողմից, թե աթոռակռիվ է և նախկիններն են վերադառնում, ավելի են թուլացնում Ձեզ, որովհետև ցույցերի բազմաքանակությունը խոսում է այն մասին, որ Ձեր նկատմամբ հանրային վստահությունը կորսված է։

Պարտված երկրի վարչապետը պետք է հեռանա` բոլոր գրված և չգրված օրենքների համաձայն։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա, ուրեմն թող դա տեղի ունենա նոյեմբերի 15֊ին։

Հայտարարության կետերի համաձայն երկու կարևոր կետ արդեն իրագործվել է` զինադադար և խաղաղապահների մուտք Արցախ, պետք չէ հասարակությանը ապատեղեկատվություն փոխանցել, որ եթե դուք հեռանաք պատերազմը կվերսկսվի։ Որևէ խաղաղապահ ուժերի ներկայությամբ որևէ պատերազմ էլ չի սկսվի։

Մենք դեռ հնարավորություն ունենք հայտարարության մյուս կետերի համաձայն բանակցել մյուսների հետ և թույլ չտալ կորցնել մեզ համար ռազմավարական և կարևոր հատվածներն Արցախում։

Մտածե՛ք Ձեր և Ձեր ընտանիքի և մեր երկրի անվտանգության մասին։ Տուն, տեղ, ընտանիք և հայրենիք կորցրած մարդիկ զգայուն են։ Թույլ մի տվեք բախումներ, առավել ևս քաղաքացիական պատերազմ, որն ավելի կքայքայի մեր երկիրը։

Նախկինները հողը ծախել են թեզն անկենսունակ է, այն հողերը, որոնք մինչև այսօր էլ բնակեցված չէին` Արցախի անկախության ճանաչման գինն էին, որոնք Ձեր անհեռատեսության շնորհիվ կորցրինք։ Նախկինները, եթե վայելեին հասարակության սերն ու վստահությունն ինչպես դուք, վաղուց Ղարաբաղյան հակամարտության հարցը լուծված կլիներ։

Յուրաքանչյուր ղեկավար պետք է հետևի իր հռետորաբանությանն եւ ելույթներին, տրված ուղերձներին և մի քանի ամիս հետո չանի քայլեր, որոնք կհակասեն իր խոսքին։ Դուք կայացրել եք միանձյա որոշում, նշանակում է դուք չեք վստահել նույնիսկ Ձեր մտերիմներն։ Դուք ապրում եք քաղաքական և կենցաղային քաոսում, արժանապատիվ հեռանալն ավելի կարևոր է։

Քաղաքական և դիվանագիտական հարթակներում Ձեր թույլ տված սխալներն այնքան շատ են, որ գիտական հանրույթի համար ուսումնասիրելու, վերլուծելու և գիտական հոդվածների հրապարակման լայնածավավալ նյութ են»։

practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page