Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Jan 2, 2021
1 min read

Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին»,- մանրամասնել է Թադևոսյանը:




Comments