top of page

Հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի

Sep 1, 2020
1 min read

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը հորդորելով՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից՝ չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


 
 
 

Comments


bottom of page