top of page

Հայկ Մարությանը՝ դիմակ կրելու կարևորության մասին

Mar 21, 2020
1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին անդրադարձել է նաև այն չգրված կանոններին, որ պետք է պահպանել. «Ինչո՞ւ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։ Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների, և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ՝ մենք զերծ ենք պահում դիմացինին վարակվելուց։ Եթե բոլորս կրենք դիմակներ, պահպանենք նաև առողջապահության նախարարության մյուս ցուցումները, մենք շատ ավելի արագ կհաղթահարենք այս իրավիճակը։ Առողջ եղե՛ք»,- ասել է քաղաքապետը։  

 
 
 

Comments


bottom of page