top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի լիկվիդացման ծրագիրը շարունակվում է. Ստեփան Դանիելյան


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի լիկվիդացման ծրագիրը շարունակվում է։ ՔՊ-ին զուգահեռ ստեղծվում է պահեստային ՆՈՐ ՔՊ ու հանուն Ռուսաստանի (մտքում նաեւ Իրանի) փլուզման զոհաբերում է արդեն ոչ թե Արցախն, այլ արդեն Հայաստանը։

Ժամանակին Տրոցկին էր ասում, որ հանուն համաշխարհային հեղափոխության պետք է զոհաբերվի Ռուսաստանն, իսկ հայ կոմունիստներից ոմանք հանուն պրոլետարիատի գաղափարախոսության զոհաբերում էին Հայաստանը' բառացիորեն հենց այդպես էին ասում։

Հիմա նույն է կատարվում, բայց հակառակ նշանով, առաջարկում են հանուն Ռուսաստանի փլուզման զոհաբերել Հայաստանն, այդ ամենը ներկայացնելով մոգական «ազգային» բառով, ու շարքային սպառողն անջատված ուղեղով ծափ է տալիս ու գնում ինքնալիկվիդացման»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page