top of page

Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

Dec 22, 2021
1 min read

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանը:

Նա Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2018 թ․ նոյեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին 44 կողմ 10 դեմ ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին․ նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը։

 
 
 

Comments


bottom of page