top of page

Կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը Շիրակի մարզում

May 8, 2020
1 min read

Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով: Գրանցվել է առողջացման ընդհանուր 24 դեպք: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 34 պացիենտ տեղափոխվել է Ծաղկաձոր: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում։ Թվային տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը:

 
 
 

Comments


bottom of page