Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 11 ժամ ջուր չի լինի
Sep 17, 2021
1 min read

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Comments