Կկայանա Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի շնորհանդեսը

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրավիրում է ներկա գտնվելու Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի շնորհանդեսին, որը լույս է տեսել «Ինքնություն» մատենաշարի շրջանակներում։
Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 9-ին` ժամը 13։00-ին, Օշականում՝ սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից Արագածոտնի թեմի առաջնորդարանի դահլիճում, տեղի կունենա գրքի վերախմբագրված և վերահրատարակված տարբերակի շնորհանդեսը։
«Առհասարակ այս ողջ պատմության ականատեսն ու վկան է գրքի հեղինակը։ Խոնարհ աշակերտը համարձակորեն շեշտում է․ «Ոչ թե հին զրույցներից տեղեկացանք և մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին»։ Շնորհիվ այս համեստ մատյանի՝ հայերս և ողջ աշխարհը պահպանեցինք հիշատակը մեր ազգի համար այսքան կարևոր՝ հայոց աստվածատուր այբուբենի ստեղծման պատմության և նրա հեղինակի՝ մեծ հայորդու կենսագրության մասին»։
Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյան, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ




Comments