top of page

ԿԺԴՀ-ը ենթադրաբար հրետանային արկեր է փորձարկել

Jun 12, 2022
1 min read

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար ավելի ուժեղ պաշտպանական միջոցներ պահանջելու մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունից մի քանի օր անց Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ի կողմից հրետանային արկերի փորձարկման մասին, հայտնում է AP լրատվականը: Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հայտնաբերել է մի քանի թռիչքային ուղիներ, որոնք ենթադրաբար Հյուսիսային Կորեային են պատկանել: Երկրի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Հյուսիսային Կորեաի նման փորձերը իրենք կճնշեն: Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի առաջադեմ հեռահար հրետանին վտանգ է ներկայացնում Հարավային Կորեայի խիտ բնակեցված շրջանների համար: Մասնագետների կարծիքով, այսպիսով պաշտոնական Փհենյանը միտք ունի ճնշում գործադրել Վաշինգտոնի եւ Սեուլի վրա`փորձելով մեղմել իր նկատմամբ առկա պատժամիջոցները: Վերջերս Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ ԿԺԴՀ-ը ավարտել է միջուկային զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները: Մարտին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային հրթիռ էր փորձարկել, որը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ՝ խախտելով լայնաշավալ հրթիռային փորձարկումների մասին 2018 թվականին ընդունված փաստաթուղթը:

 
 
 

Comments


bottom of page