top of page

Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի

Feb 12, 2021
1 min read

Պահում ենք որոշ ավտոբուսներ, որովհետեւ գծերը դուրս են գալիս եւ պետք է համալրել այդ գծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այդ գծերը համալրում ենք «Հայգեր» ավտոբուսներով: Նաեւ 100 ավտոբուսները, որ գալիս են, 10 օրը մեկ մի գիծ բացվելու է նոր ավտոբուսներով»,-ասաց նա՝ հավելելով, որ պատերազմի օրերին Երեւանի տրանսպորտն ապահովող ավտոբուսները օգտագործվել են նաեւ այլ նպատակներով, որի հետեւանքով որոշները վնասվել են, հիմա կառավարությունից պետք է գումար հատկացնեն վերանորոգման համար:

«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի նոր կոմպակտ ավտոբուսներով»,-ասաց Մարությանը:

 
 
 

Comments


bottom of page