«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ «Իմ քայլին»

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ԱԺ ելույթի ժամանակ անդրադառնալով իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծին՝ ասաց. «Եթե հանրաքվեն հնարավոր է անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, դրա հիմքերի վերացումից հետո, ինչո՞ւ չեք այդ ժամանակ կազմակերպում, ինչո՞ւ եք այս օրենքը հիմա բերում, ինչո՞վ է պայմանավորված հանրաքվե չանելու վախը»։
Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը․ «Համաճարակը կավարտվի, արտակարգ դրությունը կավարտվի, կանեք հանրաքվե, ի վերջո, իշխող ուժն է ասել ամբիոնից, որ գերակա է լինելու ժողովրդի ձայնը․․․ Շատ լավ հասկանում ենք՝ ձեր նպատակը որն է․ ձեզ արդեն կանխատեսելի է հանրաքվեի արդյունքը»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց․
««Իմ քայլը» կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել, քանի որ վստահության ոչ մի խնդիր չունի»։




Comments