top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգեր»-ի անվճար դասընթաց կանցկացվի


Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:

Ծրագրի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին, ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ընդունիչ, հաղորդիչ սարքերին, հաղորդման ուղիներին և անտենաներին, ռադիոհաճախային սարքերի նախագծման և մշակման տեխնոլոգիաներին:

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page