top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թվային հաղորդակցություն․ նորություններ



Տեղեկատվական տեխնոլոգիաները փոխել են մարդկանց անձնական և մասնագիտական կյանքը։ Anews.am-ը ներկայացնում է մասնագիտական նորություններն ու թրենդները՝ կատարելագործելու հաղորդակցության մասնագետների հմտությունները։


Եվ այսպես՝


#Twitter-ը ցանկանում է նոր վերահսկողության հնարավորություն սահմանել հավելվածում, ինչը թույլ կտա օգտատերերին կառավարել՝ ով կկարողանա նրանց հաղորդագրություններ ուղարկել։ Փոփոխության նպատակը պոտենցիալ սպամի նվազեցումն է։ Այս մասին հաղորդում է Social Media Today-ը: Twitter-ի բաժանորդները կունենան ընտրության ըհնարավորություն՝ հաղորդագրություններ ստանալ բոլորից, նույնականացված օգտատերերից կամ մարդկանցից, որոնց նրանք հետևում են։


ByteDance-ը՝ #TikTok-ի մայր ընկերությունը, վերջերս հայտարարեց երաժշտական Ripple հավելվածի գործարկման մասին: Ներկայում հավելվածը հասանելի է միայն հրավիրված մարդկանց։ Ripple-ը թույլ կտա երաժիշտներին և երաժշտություն արտադրողներին հավելվածում ձայնագրել և ստեղծել նոր երաժշտական կոնտենտ, հաղորդում է TechCrunch-ը: Հետևե՛ք լրացուցիչ թարմացումներին:

TikTok-ը նաև ձգտում է դրամայնացման ավելի շատ հնարավորություններ ստեղծել՝ իր հարթակում ավելացնելով միայն բաժանորդների համար նախատեսված տեսանյութեր։ Բացառիկ տեսանյութերը նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ունեն LIVE բաժանորդագրություն: Միայն բաժանորդների համար նախատեսված տեսանյութերը կոնտենտ ստեղծողներին թույլ են տալիս ավելի բովանդակալից կապ հաստատել իրենց բաժանորդների հետ՝ մեկնաբանությունների, հավանումների և պատասխանների միջոցով:


#WhatsApp-ն այժմ թույլ է տալիս օգտատերերին փոխանցել իրենց չաթի ողջ պատմությունը նույն օպերացիոն համակարգից՝ առանց հավելվածից դուրս գալու, ասվում է WhatsApp-ի թվիթում։ Chat Transfer-ի միջոցով WhatsApp-ի օգտատերերը կարող են անխափան կերպով փոխանցել իրենց հիշողություններն ու խոսակցությունները մեկ այլ հեռախոսի:


#LinkedIn-ի օգտատերերը, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց լսարանը, կարող են իրենց պրոֆիլից միացնել «կոնտենտ ստեղծողի» ռեժիմը, հայտարարել է կայքը։ «Կոնտնետ ստեղծողը» կարող է կիսվել հեշթեգներով՝ ցույց տալու այն թեմաները, որոնք իրեն ամենաշատն են հետաքրքրում: Այսպիսով՝ LinkedIn-ի օգտատերերը կարող են ավելի հեշտությամբ գտնել ձեր բովանդակությունը:

practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page