top of page

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Aug 29, 2020
1 min read

Ծանծաղուտի վիճելի հատվածում սեյսմիկ հետախուզության պատճառով Հունաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Միջերկրական ծովի արևելյան մասում հրետանային զորավարժություններ անցկացնելու միջազգային ծանուցում է հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նավապետներին խորհուրդ է տրվում խուսափել զորավարժությունների շրջան այցելելուց։


Հիշեցնենք` օգոստոսին թուրք-հունական հարաբերությունները հերթական անգամ սրվեցին։ Թուրքիան հայտարարեց, որ իր «Oruç Reis» նավը սկսել է սեյսմիկ հետախուզություն անցկացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը բացառապես իր տնտեսական գոտին է համարում։ Սեյսմիկ հետախուզության մասին ծանուցումից հետո Հունաստանն ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարեց, երկրի Զինված ուժերը բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի։




 
 
 

Comments


bottom of page