top of page

Թուրքիայի պաշտպանության նախարարը հստակ մեսիջներ է ուղղել ԱՄՆ-ին

Feb 12, 2021
1 min read

Updated: Feb 12, 2021


«Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան ատամ է ցույց տալիս ԱՄՆ-ին քրդերի նկատմամբ սպասվող քաղաքականությանն ընդառաջ։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նոր նախագահը քրդական հարցի նկատամամբ ունի հատուկ ընդգծված վերաբերմունք, ինչն արդեն նյարդայնացնում է Թուրքիային։

Այսօր Կարսում, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության փակման խոսքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հստակ մեսիջներ է ուղղել ԱՄՆ-ին։ Հուլուսի Աքարը հայտարարել է․ «Մեր հակաահաբեկչական պայքարը կշարունակվի մինչև վերջին ահաբեկչի վերացումը: Ըստ այդմ, մեր պայքարը YPG-ի դեմ, որը ոչնչով չի տարբերվում PKK-ից, նույնպես կշարունակվի: Ավելի լավ է, որ մեր դաշնակիցներն ու ընկերները (նկատի ունի ԱՄՆ-ին և ԱՄՆ-ի նախագահին) իմանան այդ մասին»։

Թուրքական մամուլը շտապել է Աքարի հայտարարությունը համարել ԱՄՆ-ին ուղղված մեսիջ, քանի որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում YPG-ի դաշնակից ԻՊ-ի դեմ պայքարում։

Ինքս այնպիսի տպավորություն ստացա Աքարիի ելույթից, որ այդ համատեղ զորավարժությունները կազմակերպված էին քրդերի դեմ․․․

Ինքս կանխատեսել էի այս շրջանում քրդական հարցի սրացում և խորացում, քանի որ ԱՄՆ-ն փորձելու է վերադառնալ տարածաշրջան հենց քրդերի միջոցով։

Սպասենք Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրացման»:

 
 
 

Comments


bottom of page