Թբիլիսիում եռահարկ շենքում փլուզում է տեղի ունեցել
Oct 6, 2021
1 min read

Թբիլիսիում Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին Հաղորդում է 1tv.ge-ն։
Վթարային վիճակում գտնվող շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Շենքը կառուցվել է 19-րդ դարում:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շրջանային վարչության ներկայացուցիչները:




Comments