top of page

Ընդդիմության ջահերով ու մոմերով երթը՝ դեպի «Եռաբլուր». ՈՒՂԻՂ

Dec 18, 2020
1 min read

Ընդդիմադիր 17 ուժերը հավաքվել են Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից, որտեղից քիչ անց կմեկնարկի ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների խնկարկման երեկո:

Բացի այդ, շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը «Արժանապատվության երթ» է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներից: Դրանք մեկնարկել են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից, Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրպարակից, իսկ նախօրեին երթը մեկնարկել էր Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:

«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։


 
 
 

Comments


bottom of page