top of page

Զինված ուժերում կանանց խնդիրների վերաբերյալ քննարկում

Nov 4, 2019
1 min read

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկմանը: Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծառայության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև զինծառայողների շրջանում մարդու իրավունքների և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:

 
 
 

Comments


bottom of page