top of page

Երևանն այսուհետ կունենա Գոհար Գասպարյանի անունով փողոց

Feb 11, 2020
1 min read

Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց հայ նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի պատվին անվանակոչել Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե): Որոշման մասին զեկույցը կարդաց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:

 
 
 

Comments


bottom of page