Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում
Nov 26, 2021
1 min read

Երևան քաղաքի կենտրոնական ճանապարհահատվածներում թեթև մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի ավելացման նպատակով 2021 թ. նոյեմբերի 27-ին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ոստիկանությունից հայտնում են, որ այդ փոփոխության արդյունքում նշված ճանապարհահատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով:




Comments