ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
Nov 11, 2021
1 min read

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Արեւելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։




Comments