ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հակամարտությունը
Oct 12, 2020
1 min read

Եվրոմիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօրվա նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով մոսկովյան պայմանավորվածությունները (մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատում, որն Ադրբեջանն անտեսում է մինչ այս պահը)։
«Երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես կարող է ԵՄ-ն նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։ Դիվանագետի խոսքով՝ հակամարտությունն, ընդհանուր առմամբ, կդառնա ԵՄ խորհրդի գլխավոր թեմաներից մեկը։




Comments