Եղանակը Հայաստանում

Հայաստանում հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +19 +24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +21 +23, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +31, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +19 +23, Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26, Տավուշ՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 28 +32, Արագածոտնի լեռներում՝գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +18 +21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +27 +31, Արարատում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33, Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ + 31 +33, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +27 +31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +25, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +27 +31։




Comments