top of page

Եղանակը Հայաստանում

Jul 5, 2022
1 min read

Հայաստանում հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +29 +31 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 +24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +23, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +26 +29, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +18 +22, Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +24, Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +18 +21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +29, Արարատում գիշերը +17 +19, ցերեկը՝ +30 +32, Արմավիրում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +32, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 19, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +26 +30, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +18 +23, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +30։

 
 
 

Comments


bottom of page