Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 29-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +22 +25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +28 +31, Սեւանա լճի ավազանը գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +24, Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +23, Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +23 +26, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +21 +24, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +27 +32, Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +32 +35, Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +32 +34, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +22 +24, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +32 +35, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +28 +35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +21 +25, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +27 +32։




Comments