top of page

Եղանակը Հայաստանում

Jun 14, 2022
1 min read

Հունիսի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես մեզ տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 18-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+27,

Արարատում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33,

Սյունքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,

Արցախում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+32։

 
 
 

Comments


bottom of page