top of page

Եղանակը Հայաստանում

Jun 9, 2022
1 min read

Հունիսի 10-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւաանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամի կուժեղանա՝ 18-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22, Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+30, Արարատում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+33, Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +21+24, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+24, Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32։

 
 
 

Comments


bottom of page