top of page

Եղանակը Հայաստանում

Jun 5, 2022
1 min read

Հանրապետության տարածքում` հունիսի 5-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +36 +38։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +26 +28, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33, Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +28, Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30, Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24+27, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +35, Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +35 +38, Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36 +38, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +25 +27, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36 +38, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +36 +39, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +26 +29, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +37։

 
 
 

Comments


bottom of page