top of page

Եղանակը Հայաստանում

May 24, 2022
1 min read


Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որոնք առանձին հատվածներում ցերեկը կշարունակվեն, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օրվա երկրորդ կեսից կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Օրվա երկրորդ կեսին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը՝ +20 +22 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +10 +14, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +10 +13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +15 +18, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +8 +11, Լոռիում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +11 +16, Տավուշում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14 +18, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +10 +13, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +17 +20, Արարատում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +20 +23, Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +20 +22, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +9 +12, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +20 +22, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +23, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +10 +14, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +22։

 
 
 

Comments


bottom of page