Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 19-ին, օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +24 +26 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +16 +20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +16 +19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +20 +23, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +19, Լոռիում գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ +18 +22, Տավուշում գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ +22 +26, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +15 +18, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +21 +24, Արարատում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +25 +27, Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ + 24 +26, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +16 +19, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +24 +27, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +30, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +20 +24, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +25 +30։




Comments