Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկը կշարունակվի: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ ուժգնությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +16 +18։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +9 +13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +9 +12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +14 +17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +8 +12, Լոռիում գիշերը +5 +8, ցերեկը՝ +11 +15, Տավուշում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +13 +17, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +9 +12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +15 +19, Արարատում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +17 +20, Արմավիրում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +16 +19, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +8 +11, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +17 +20, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +17 +21, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +10 +14, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +16 +20։




Comments