Եղանակը Հայաստանում

Ապրիլի 27-ին Հայաստանի առանձին հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +24 +26։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +21, Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +16 +19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +21 +24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +14 +18, Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +21 +23, Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +14 +16, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +21 +25, Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +26, Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25, Վայոց ձորի լեռներում գիշերը +5 +7, ցերեկը՝ +14 +16, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +17 +20, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +23 +26։




Comments