Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ մինչեւ 14-17 մ/վ քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +22 +24 աստիճան տաքություն։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +14 +18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +14 +16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +19 +21, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14 +18, Լոռիում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +16 +20, Տավուշույմ գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +18 +21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13 +15, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +17 +22, Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +26, Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25, Վայոց ձորի լեռներում գիշերը +5 +7, ցերեկը՝ +15 +18, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +32, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +23 +27, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31։




Comments