Եղանակը Հայաստանում

Ապրիլի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4 + 8, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 + 9, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 + 13, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5 + 8, Լոռիում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8 + 13, Տավուշում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 12 + 16, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +3 + 6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+14, Արարատում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 16 + 18, Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 15 + 17, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5 + 8, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +16+19, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 9 + 13, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 16 + 20։




Comments