top of page

Եղանակը՝ Հայաստանում

Apr 9, 2022
1 min read

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ի առավոտյան եւ ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ ամպրոպ: Ապրիլի 10-11-ը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-13-ի ցերեկը սպասվում է անձրեւ: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ + 11 +15, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12 +14, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +15 +17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +12 +15, Լոռիում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +15 +19, Տավուշում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +16 +21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +9 +14, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15 +19, Արարատում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +21, Արմավիրում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ + 18 + 20, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 +13, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +21, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +23, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +12 +16, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +17 +22։

 
 
 

Comments


bottom of page