Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 24-ին մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում են կանխատեսում, տեղ-տեղ՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի 0 -2, վաղը ցերեկը՝ +3 +5։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -4 +1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0 -3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +1 +4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 -4, Լոռիում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ 0-3, Տավուշում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -2 + 2, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1 + 5, Արարատում գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 5 + 8, Արմավիրում գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 4 + 7, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ 0-3, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +4 +7, Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ 0 +4, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -2 +1, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +1 +6։




Comments