top of page

Եղանակը Հայաստանում

Feb 10, 2022
1 min read


Փետրվարի 11-ին Հայաստանի առանձին վայրերում տեղումներ են սպասվում, իսկ լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Գիշերը լեռներում եւ ձորերում՝ առանձին վայրերում, օդերեւութաբանները կանխատեսում են ձնաբուք։ Քամին՝ հարավ-արևմտյան, քամու ուժգնացումը մինչեւ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, իսկ վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2, Լոռիում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+8, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-2, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7, Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11, Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+10, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+6, Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+7, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ 0+2, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +3+7։

 
 
 

Comments


bottom of page