Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը եւ առավոտյան սպասվում է մերկասառույց: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում՝ հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը՝ -4 -6, ցերեկը՝+6 +8: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -11 -16, ցերեկը՝ +1 +5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +1 +3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4 -6, ցերեկը՝ +5+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ 0 +5, Լոռիում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +9+14, Տավուշում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +11 +16, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ 0 +5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +6 +9, Արարատում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +6 +9, Արմավիրում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +6 +9, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7 -10, ցերեկը՝ 0 +3, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ +4 +8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +12 +16, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +6 +11, Արցախում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +12 +17։




Comments