Եղանակը Հայաստանում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը Երևանում Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.50C (1998թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.70C (1960թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22․60C ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:




Comments